header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
AraratLeasing
Կիսվել`

AraratLeasing

Եթե Ձեր բիզնեսի զարգացման ընթացքին անհրաժեշտ է արտադրական ծավալների աճ, հիմնական միջոցների վերազինում, նոր սարքավորումների ներգրավում, ապա AraratLeasing-ն արդյունավետ լուծում է։ Այն տրամադրվում է առանց լրացուցիչ գրավի։ Իսկ հիմնական միջոցները հնարավոր է ձեռք բերել ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ մատակարարներից։

  • Ժամկետ

    6-84 ամիս

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Տրամադրման պայմաններ

Լիզինգը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում։

Լիզինգառու Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձ
Լիզինգի առարկա Կարող եք ծանոթանալ «Հիմնական միջոցների ցանկ» բաժնում
Լիզինգի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Լիզինգի գումար 5,000,001 – 500,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Լիզինգի ժամկետ 6-84 ամիս
Լիզինգի տոկոսադրույք* ՀՀ դրամ՝ սկսած 15%-ից, ԱՄՆ դոլար՝ սկսած 9%-ից, Եվրո՝ սկսած 8%-ից  
Լիզինգի կանխավճար (լիզինգի առարկայի վերջնական)** Արևային ֆոտովոլտային կայանների և ջրատաքացուցիչների ձեռք բերման համար տրամադրվող լիզինգ - սկսած 10%-ից: Առաջնային շուկայից ձեռքբերվող գույքերի համար տրամադրվող լիզինգ - սկսած 20%-ից:Երկրորդային շուկայից ձեռքբերվող գույքերի համար տրամադրվող լիզինգ - սկսած 30%-ից
Լիզինգի և տոկոսագումարի մարման եղանակ Անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով
Հայտի ուսումնասիրման վճար 10,000 ՀՀ դրամ
Լիզինգային փաթեթի կազմման և սպասարկման վճար Լիզինգի պայմանագրի արժեքի 0.5%-ի չափով
Լիզինգի առարկայի ապահովագրություն 1. Փոխադրվող գույքի ապահովագրություն (կատարվում է գույքի փոխադրման ժամանակ)
2. ԿԱՍԿՈ կամ Ֆիզիկական վնասից և կորուստից ապահովագրություն (պարտադիր յուրաքանչյուր տարի` նվազագույնը լիզինգի մնացորդային արժեքի չափով)
Ժամկետանց պարտավորության (մայր գումար և/կամ տոկոս) վրա հաշվարկվող տույժ օրական 0.13%
Վաղաժամ մարման տուգանք Մինչև լիզինգի գործողության ժամկետի կեսը վաղաժամ մարում կատարելու դեպքում, վճարվում է տուգանք` լիզինգի մարումների գրաֆիկով սահմանված մայր գումարից ավել մարվող մայր գումարի 3 տոկոսի չափով

*Կախված է լիզինգի գումարի չափից, լիզինգի ժամկետից, լիզինգի առարկայի տեսակից, հաճախորդի կողմից կատարվող կանխավճարի չափից, լիզինգի արժույթից, լիզինգի առարկայի օգտագործման ոլորտից, մատակարարի ռեզիդենտ, կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից։

**Կախված է լիզինգի գումարի չափից, լիզինգի ժամկետից, լիզինգի առարկայի տեսակից, լիզինգի արժույթից, լիզինգի առարկայի օգտագործման ոլորտից, մատակարարի ռեզիդենտ, կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից։

Ուշադրություն․ լիզինի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը ձեզ համար տոկոսագումարները և լիզինգի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով լիզինգի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Պահանջվող փաստաթղթեր
  • Լիզինգի հայտ բնօրինակ,
  • Անձնագիր և սոց.քարտ կամ նույնականացման քարտ (հիմնադիրների, մասնակիցների, տնօրենի, երաշխավոր/ների),
  • Պետ. Ռեգիստրից տեղեկանք
  • Կանոնադրություն (պատճեն),
  • Սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր (պատճեն),
  • Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար) (պատճեն),
  • Վճարվող հարկատեսակների վերաբերյալ նախորդ 12 ամսվա ամփոփ հաշվետվություն (պատճեն)
  • Շահութահարկի հաշվետվություն (պատճեն),
  • Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարար ընկերություններից (պատճեն/լուսապատճեն),
  • Դիմողի և երաշխավոր/ների «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հարցման համաձայնագրեր (բնօրինակ),
  • Բանկային հաշիվների շարժ՝ նախորդ 12 ամսվա (պատճեն),
  • Այլ փաստաթղթեր՝ըստ պահանջի:

 

Հիմնական միջոցների ցանկ

Տրանսպորտային միջոցներ

Մարդատար մեքենաներ

  • տաքսի ծառայության համար
  • ծառայողական
  • առաքման ծառայության համար

Բեռնատար մեքենաներ

  • ինքնաթափեր
  • սառցարան-կցորդներ
  • բեռնափոխադրման մեքենաներ

Շինարարական մեքենաներ

  • ամբարձիչներ
  • վերամբարձ կռունկներ
  • բետոնախառնիչներ
  • ջրատար մեքենաներ
  • շինարարական տեխնիկա

Տուրիստական մեքենաներ

  • ավտոբուսներ
  • միկրոավտոբուսներ
  • երթուղային

Սարքավորումներ

Արդյունաբերական և էներգետիկայի սարքավորումներ

  • հոսքագծեր 
  • մինի գործարաններ 
  • տպագրական սարքավորումներ 
  • գեներատորներ և տուրբիններ 
  • այլ մասնագիտացված սարքավորումներ

Առողջապահական սարքավորումներ

  • ստոմատոլոգիական աթոռներ և սարքավորումներ
  • դիագնոստիկ և պրոֆիլակտիկ սարքավորումներ
  • այլ բժշկական սարքավորումներ
Առևտրի սպասարկման միջոցներ
 
  • սարքավորումներ սուպերմարկետների համար
  • ռեստորանային և խոհանոցային սարքավորումներ
  • այլ սարքավորումներ

Արևային ֆոտովոլտային կայաններ և ջրատաքացուցիչներ

Օգտակար տեղեկատվություն
  • Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Լիզինգի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին լիզինգառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում
  • Որոշման ընդունումից հետո լիզինգի փաթեթը հավաքագրելու և լիզինգը տրամադրելու առավելագույն ժամանակահատված սահմանված չէ
  • Լիզինգի ժամկետն ավարտվելուց հետո հաճախորդի գրավոր դիմումի համաձայն գույքը սեփականությունը փոխանցվում է իրեն

Լիզինգի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․

  • Դատական և լիզինգի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Լիզինգի մայր գումարը։

Լիզինգի հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են լիզինգի տրամադրման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

Լիզինգի ստացման քայլերի հաջորդականություն։

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները։  

Լիզինգային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև լիզինգառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Լիզինգային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Լիզինգային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 30.11.2023 | 11:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: